ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Խոշորամասշտաբ պատմական թոհուբոհերի մեջ բոլորն էլ աշխատում են հնարավորինս մեծ պատառ փախցնել

Խոշորամասշտաբ պատմական թոհուբոհերի մեջ բոլորն էլ աշխատում են հնարավորինս մեծ պատառ փախցնել
05.08.2023 | 08:32

Ամբողջ աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող սրընթաց իրադարձություններին մենք պետք է դիմակայենք այն հատկություններով և մտածելակերպով, որոնք առաջացել են հարյուրամյակների ընթացքում և որոնք նաև արագ փոփոխության ենթակա չեն։

Բոլոր այն առաջարկները, լինեն դրանք կրթական համակարգի բարելավումների հետ կապված, թե այլ բնույթի կազմակերպական և հոգեբանական լուծումներ, որոնց նպատակը մեր մենթալիտետ-մտածելակերպի փոփոխություններն են դեպի ավելի պետականամետ մտածելակերպը, որևէ ազդեցություն ընթացիկ աշխարհաքաղաքական պրոցեսների վրա ունենալ չեն կարող։

Չափից դուրս սրընթաց ու բարդ է իրական կյանքը և չափից դուրս դանդաղ կարող են լինել մենթալիտետային տիպի փոփոխությունները։

Օրինակ, խորհրդային իշխանության իր 70-ամյա պատմության ընթացքում հայ ժողովուրդը կատարյալ խեղճ ու կրակ և ոչնչացված վիճակից բարձրացավ դեպի նորմալ մարդկային վիճակ, դրա հետ միասին էլ ինքնավստահ ու մի քիչ էլ պարծենկոտ դարձավ։

Նման դանդաղ փոփոխություններ, իհարկե, հնարավոր են, բայց մենք հիմա դրա ժամանակը չունենք։

Այսինքն, մեր մենթալիտետի հնարավոր փոփոխությունների ուղղությամբ նույնիսկ հանճարեղ առաջարկները որևէ կապ չունեն ներկայում մեզ նետված մարտահրավերները դիմակայելու հետ։

Սովորաբար, խոշորամասշտաբ պատմական թոհուբոհերի մեջ բոլորն էլ աշխատում են հնարավորինս մեծ պատառ փախցնել, մեծերն ու հզորները՝ միմյանց և թույլերի հաշվին, իսկ թույլերը միշտ կորուստ ունեցող կողմ են, էլ չենք խոսում ամենաթույլի մասին, որից օգտվում են նաև մի քիչ ավելի պակաս թույլերը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 12305

Մեկնաբանություններ